Բաժին. Աշխարհ

FACEBOOK – ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` 56 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐՈՎ

Facebook-ի բաժնետոմսերը երկրորդային շուկայում գնահատվել են ռեկորդային 56 միլիարդ դոլար: Այդ մասին ասվում է Sharespost-ի հաղորդագրությունում: Sharespost բորսայում վաճառվել է Facebook-ի 165  հազար բաժնետոմս` յուրաքանչյուրը 25 դոլարով: Նշենք, որ Facebook-ն ունի մոտ 2.27 միլիարդ բաժնետոմս:

Facebook-ի բաժնետոմսերի նախորդ վաճառքը տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ, երբ Accel Partners հիմնադրամը վաճառել էր սոցիալական ցանցի 1,47%-ը` 514,5 միլիոն դոլարով: Այդ ժամանակ ընկերությունը գնահատվել էր 35 միլիարդ դոլար:

Այս տարվա հունվարին Facebook-ը գնահատվել էր 25 միլիարդ դոլար:

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` Facebook-ի գինը կարող է շարունակել աճել, քանի որ սպասվում է շահույթի աճ:

Սպասվում է, որ Facebook-ի գինը 2015թ.-ին կարող է կազմել 200 միլիարդ դոլար: 

 

Share