Բաժին. Աշխարհ

CHRYSLER-Ի ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՓԱԹԵԹՆ ԱՐԴԵՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է FIAT-ԻՆ

Ավտոարտադրության ոլորտում առաջատար իտալական Fiat SpA ընկերությունը ԱՄՆ-ի և Կանադայի կառավարություններից գնել է Chrysler Group LLC ընկերության բաժնետոսմերը` դառնալով այս ընկերության խոշոր բաժնետերը: Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները` ԱՄՆ կառավարության  ձեռքում գտնվող` Chrysler ընկերության 6% մասնաբաժինը գնելու համար Fiat-ը վճարել է 500 մլն ԱՄՆ դոլար, իսկ Կանադայի կառավարությանը պատկանող` Chrysler-ի բաժնետոմսերի 1,5% -ը ձեռք բերելու համար վճարել է 125 մլն ԱՄՆ դոլար:

Գործարքի կայացման արդյունքում իտալական Fiat ընկերությանն է պատկանում Chrysler-ի բաժնետոմսերի արդեն 55,3%-ը:

Share