Բաժին. Աշխարհ

FORD-Ը ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՇՈՒԿԱՅՈՎ

Ամերիկյան խոշոր ավտոարտադրող Ford ընկերությունը հայտարարել է Հնդկաստանում մեծամասշտաբ ներդրումային ծրագրերի իրականացման մասին: Ընդ որում, այս երկրի շուկայում առավել կայուն դիրքեր գրավելու և հաստատվելու նպատակով ընկերությունը պատրաստակամ է հանդես գալ նաև գրավիչ առաջարկով՝ տեղացի սպառողներին ներկայացնելով էկոնոմ դասի մեքենաներ:

Սպասվում է, որ Հնդկաստանում նոր գործարանի կառուցման համար ամերիկյան ընկերությունը կծախսի մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար:

Ford-ը նախատեսում է, որ մինչև 2015 թվականը հնդկական ավտոշուկայում ավտոմեքենաների տարեկան վաճառքի ծավալները հասցնել 8 մլն միավորի:

Նշենք, որ Հնդկաստանի ավտոմեքենաների շուկան հանդիսանում է աշխարհի ամենաարագ աճող շուկաներից մեկը:

Share