Բաժին. Աշխարհ

FOREX CLUB – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ

Նախորդ շաբաթ ոսկու գինն աճել է 0.7%-ով և կազմել1385.1 դոլար մեկ ունցիա դիմաց: Շաբաթվա առաջին կեսում ոսկու գները աճում էին եվրոպական երկրների պարտքային ֆոնի վրա, բայց շաբաթվա երկրորդ կեսին, ԱՄՆ-ի տնտեսության մակրոտնտեսական դրական միտումների ֆոնի վրա, ոսկու գինը սկսել էր նվազել:

Forex Club-ի փորձագետ Միքայել Վերդյանը գտնում է, որ միջնաժամկետ հատվածում ոսկու գինը կմնա կայուն դրական` հաշվի առնելով եվրոպական երկրների պարտքային խնդիրները: Քանի որ գալիք շաբաթը կլինի նախատոնական, շուկայի մասնակիցների մեծ մասը կհանգստանա, ուստի գների մեծ տատանումներ չեն սպասվում:

Փորձագետը գտնում է, որ մեկ ունցիա ոսկու գինը կտատանվի 1365-1395 դոլարի միջակայքում:

Share