Բաժին. Աշխարհ

GOOGLE-Ի ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԱՃԵԼ

Ամերիկյան ինտերնետային հսկա Google ընկերությունը AdWords ծառայության շրջանակներում յուրաքանչյուր «գովազդային քլիքի» դիմաց աշխատում է մինչև 50 դոլար: WordStream գործակալության կոմից անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ AdWords գովազդային ծառայությունը, որը կառուցված է «աճուրդային» սկզբունքի հիման վրա և վերջինիս շրջանակներում դրույքաչափեր են սահմանվում «բանալի» բառերի վրա, հնարավորություն է տալիս Google-ին աշխատել զգալի գումարներ: «Գովազդային  քլիքի» նվազագույն գինը ("cost per click") սահմանվում է 5 ցենտից մինչև 50 ԱՄՆ դոլար` փնտրվող յուրաքանչյուր բառի համար: Ընդ որում, առավել թանկ բառերն են` «ապահովագրություն» (insurance), «վարկ» (loan) и հիփոթեք (mortgage):

Հատկանշական է, որ այսօր Google-ի համախառն շահույթի շուրջ 97%-ը ստացվում է հենց գովազդից:  Վերջին ֆինանսական տարվա արդյունքներով Google ընկերությունը գովազդից ստացել է 32,2 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտ:

Google AdWords գովազդային ծառայությունը ներդրվել է 2000 թվականին: 2003 թվականին այս ծառայությանը միացել է մեկ այլ գովազդային հարթակ` AdSense-ը, որի միջոցով Google-ը կարողանում է տեքստային գովազդներ տեղադրել նաև վեբ-էջերում:

Share