Բաժին. Աշխարհ

ՀՈՒՆԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ «ՓՐԿՈՒԹՅԱՆ» ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ

Եվրամիությունը (ԵՄ) ներկայումս քննարկում է Հունաստանի «փրկության» երեք հնարավոր տարբերակ, որոնցից յուրաքանչյուրը նպատակ է հետապնդում օգնել լուրջ պարտքային խնդիրների առջև հայտնված Հունաստանին` տարբեր ճանապարհներով: Նախատեսվում է, որ այս երեք տարբերակներից մեկն էլ հիմք հդառնա ԵՄ-ի` Հունաստանի օգնության երկրորդ ծրագրի մեկնարկի համար:

Տարբերակներից  առաջինով առաջարկվում է «հունական» պարտքի հետգնում, երկրորդ տարբերակով՝ ֆրանսիական բանկերի կողմից  Հունաստանի պետական պարտքի վերաֆինանսավորում: Օգնության ծրագրի երրորդ տարբերակը նախատեսում է ֆինասական ոլորտի «մեծ հարկահավաք»:            

Հիշեցնենք, որ  Հունաստանն` իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:

Ֆինսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:
Share