Բաժին. Աշխարհ

IBM-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 8,2% ԱՃ

Համակարգչային տեխնիկայի արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` ամերիկյան International Business Machines-ն (IBM) ամփոփել է 2011 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 8,2%-ով և կազմել 3,66 մլրդ ԱՄՆ դոլար: Այս նույն ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է 12,4%-ով և կազմել 26,66 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ IBM-ի զուտ շահույթն աճել էր 10.1%-ով և կազմել 2.86 մլրդ դոլար:
International Business Machines (IBM) ընկերությունը մասնագիտացած է համակարգչային սարքավորումների և ՏՏ տեխնալոգիաների արտադրության և այլ ծառայությունների մատուցման մեջ: Այս ընկերությունն իր գրասենյակներն ունի աշխարհի տարբեր երկրներում, որտեղ աշխատում է մոտ 399 հազար մարդ:
Share