Բաժին. Աշխարհ

ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՎՍՏԱՀԵԼ ՇՎԵՑԱՐԱԿԱՆ ՖՐԱՆԿԻՆ

Ինչպես փաստում են վերլուծաբանները` ներկայումս շվեցարական ֆրանկը մեծ ժողովրդականություն է «վայելում» ներդրողների շրջանում: The Wall Street Journal-ը, շվեցարական ֆրանկը բնութագրելով որպես «ներդրողներում ապապստարան», նշում է, որ ներդրողները, «վախենալով» եվրոպական պարտքային ճգնաժամի և ամերիկյան տեխնիկական դեֆոլտի վտանգի պայմաններում արժութային շուկայի հավանական բացասական զարգացումներից, աստիճանաբար «շարժվում են» դեպի շվեցարական ֆրանկը:

Վերջին մեկ տարվա ընթացքում շվեցարական ֆրանկի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ աճել է շուրջ 30 տոկոսով: Այս նույն ժամանակատավածում եվրոն, ֆրանկի հետ համեմատած, արժեզրկվել է ավելի քան 15 տոկոսով:
Share