Բաժին. Աշխարհ

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱ «ԲԱՑ ԿԹՈՂՆԻ» 183.8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Ճապոնիայի կենտրոնական բանկը երկրի ֆինանսական շուկա «բաց կթողնի» 15 տրիլիոն յեն (183,8 մլրդ դոլար)` նպատակ ունենալով մեղմել ներդրողների վատատեսական սպասումները: Նշենք, որ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառող համաշխարհային ներդրողների մոտ ձևավորվել էր վատատեսական տրամադրություն  և բացասական «վերաբերմունք»` ճապոնական բանկերի և ֆինանսական կառույցների նկատմամբ: Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ` երկրի կենտրոնական բանկն իր այս քայլով փորձում է օգնել ֆինանսական կազմակերպություններին` միմյանց կարճաժամկետ փոխառություններ տրամադրելու հարցում: Նշենք, որ նախապես ենթադրվում էր, որ ֆինանսական շուկա կուղղվի 7 տրիլիոն դոլար, սակայն Ճապոնիայի կառավարության արտահերթ նիստի շրջանակներում այս գումարն ավելի քան կրկնապատկվեց:
Ճապոնիայում տեղի ունեցած աղետի պատճառով ճապոնական բորսայական ինդեքսները գրանցել են զգալի անկում` հասնելով վերջին շուրջ 3 ամիսների նվազագույն մակարդակին:
Share