Բաժին. Աշխարհ

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՊԱՀԱՆՋՎԻ 5 ՏԱՐԻ ԵՎ 150 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Փորձագետների հաշվարկներով՝ 2011 թվականի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից տուժած ենթակառուցվածքների ու շրջանների վերականգնման համար կպահանջվի շուրջ հինգ տարի և կծախսվի մոտ 10-12 տրիլիոն յեն կամ 126-152 մլրդ ԱՄՆ դոլար: Նախատեսվում է, որ ճապոնական կառավարության ձեռնարկած վերականգնողական ծրագրերի շրջանակներում կիրականացվեն լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ, կկառուցվեն արևային և քամու էլեկտրակայաններ: Նշենք, որ ճապոնական Սահմանադրության համաձայն՝  վերականգնողական ծրագրերի ֆինանսավորման միջոցների հավաքագրման նպատակով արգելվում է հարկերի բարձրացումը:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասները գնահատվում են շուրջ 209 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ երկրաշարժից տուժած միայն կառույցների կրած վնասը գնահատվում է մոտ 129 մլրդ դոլար, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներին հասցված վնասը գնահատվում է համապատասխանաբար 24 մլրդ և 16 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ տրանսպորտի ենթակառուցվածքներին հասցված վնասը` 27 մլրդ ԱՄՆ դոլար: Պաշտոնական տվյալների համաձայն՝ աղետից  զոհվել և անհետ կորել է մոտ 23 հազար մարդ:
Share