Բաժին. Աշխարհ

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏԵՐԿՐԱՇԱՐԺԱՅԻՆ» ԾԱԽՍԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿ ԱՃՈՒՄ ԵՆ

Ճապոնիայի խորհրդարանը հաստատել է  երկրի վերականգնման երկրորդ ֆինանսական փաթեթը,  ըստ որի` մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասները վերացնելու նպատակով կառավարության կողմից կիրականացվեվ  25,5 մլրդ ԱՄՆ դոլար կամ 1,998 տրիլիոն յեն ընդհանուր ծավալով «վերականգնողական» ծախսեր: Հատկանշական է, որ ճապոնիայի կառավարությունը ներկայումս քննարկման է նախապատրատում նաև նմանատիպ երրորդ փաթեթը: 

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասները գնահատվում են շուրջ 209 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ երկրաշարժից տուժած միայն կառույցների կրած վնասը գնահատվում է մոտ 129 մլրդ դոլար, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներին հասցված վնասը գնահատվում է համապատասխանաբար 24 մլրդ և 16 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ տրանսպորտի ենթակառուցվածքներին հասցված վնասը` 27 մլրդ ԱՄՆ դոլար:

Share