Բաժին. Աշխարհ

ԿԱՆԱԴԱԿԱՆ MAGNA-Ն ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԽՆԱՅԲԱՆԿԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ ԵՆ OPEL-Ի ԳՆՄԱՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՋԱՐԿԸ

Կանադական Magna և ռուսական Խնայբանկ ընկերությունները վերանայել են Opel ընկերության գնման իրենց առաջարկությունը, մանսավորապես ընկերությունները մեծացրել են General Motors ընկերության եվրոպական ներկայացուցչությունում նախատեսվող կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը: Magna ընկերությունը նախատեսում է 350 մլն եվրոյով Opel ընկերության սեփական կապիտալի համալրում, ինչպես նաև 150 մլն դոլար ընդհանուր արժողությամբ փոխարկելի պարտատոմսերի թողարկում:

Հիշեցնենք, որ Magna ընկերությունը և ռուսական Խնայբանկը, որոնց տեխնոլոգիական գործընկեր է հանդիսանում ГАЗ խումբը, Opel ընկերության բաժնետոմսերի 55%-ի ձեռքբերման համար պատրաստ են GM ընկերությանը վճարել  500 մլն եվրո, ընդ որում Magna ընկերությունը նախատեսում է ձեռք բերել Opel ընկերության բաժնետոմսերի 20%-ը, իսկ ռուսական Խնայբանկը` մնացյալ 35%-ը:

Share