Բաժին. Աշխարհ

ՄԱԿ – ՍՊԱՍՎՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ԱՃ

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փորձագետների հավաստմամբ՝ 2013 թվականին համաշխարհային տնտեսությունում օտարերկյա ուղղակի ներդրումները կկազմեն 1,9 տրիլիոն ԱՄՆ դոլար՝ հավասարվելով մինչճգնաժամային մակարդակին: Միևնույն ժամանակ, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, hամաշխարհային առևտրի ծավալներն արդեն իսկ հասել են մինչճգնաժամային մակարդակին: Նշենք, որ օտարերկյա ներդրումների հարցում «անփոխարինելի են» ԱՄՆ-ն և Չինաստանը:

Share