Բաժին. Աշխարհ

ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ. ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում համաշխարհային շուկայում նկատվել է ոսկու թանկացում՝ պայմանավորված Եվրագոտու պարտքային ճգնաժամով և ամերիկյան տնտեսության անորոշ վիճակով: Արդյունքում, անցյալ մեկ շաբաթվա կտրվածքով ոսկին վերականգնել է իր դիրքերը, և ոսկու գինն, մեկ շաբաթվա ընթացքում աճելով 0,48%-ով, շաբաթվա վերջին հաստատվել է 1600,97 ԱՄՆ դոլար/ունցիա մակարդակում:

FOREX CLUB-ի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա ժամանակահատվածում համաշխարհային շուկայում ոսկու գնի դինամիկան բացառապես պայմանավորված կլինի ԱՄՆ-ի և Եվրոգոտու մակրոտնտեսական ցուցանիշներով, և մոտ ժամանակաշրջանում ոսկու գինը կտատնվի 1590,0–1630,0 ԱՄՆ դոլար/ունցիայի սահմաններում:

 

Ինչ վերաբերվում է պղնձի գնի դինամիկայի, ապա նշենք, որ նախորդ շաբաթվա արդյունքներով ֆյուչերսների շուկայում պղնձի գինը նվազել է 0,23%-ով և կազմել 4,4045  ԱՄՆ դոլար/ֆունտ:  Վերլուծաբանների կարծիքով` պղնձի գնանշման վրա լրացւոցիչ ազդեցություն են ունցել Չինաստանից ստացված բացասական վիճակագրությունը և Լոնդոնյան մետաղների բորսայում կարմիր մետաղի պահուստների աճը: Ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների` ֆյուչերսների շուկայում պղնձի գնանշումներն առաջիկայում կտատնվեն 4,30–4,50 ԱՄՆ դոլար/ֆունտի սահմաններում:

Share