Բաժին. Աշխարհ

ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԷՖԵԿՏՆԵՐԸ

Միգրանտները ստեղծում են նոր ապրանքներ և առաջարկում նոր ծառայություններ, որոնք նպաստում են տարբեր երկրների միջև սոցիալ-տնտեսական կապերի ամրապնդմանը, աղքատության մակարդակի կրճատմանը, թափուր աշխատատեղերի համալրմանը և այլն:  Նման եզրահանգման են եկել մի շարք վերլուծաբաններ, ովքեր միգրացիայի տնտեսական հետևանքների իրենց ուսումնասիրության արդյունքները ներկայացրել են «Բացառիկ մարդիկ. ինչպես է միգրացիան ձևավորել մեր աշխարհը և ինչպես այն կորոշի մեր ապագան»  (Exceptional people: How Immigration Shaped Our World and Will Define Our Future) նոր գրքում: Ինչպես փաստում են գրքի հեղինակները` միգրացոն գործընթացը, որը հնարավոր չէ կանգնեցնել, ունի նաև տնտեսական դրական էֆեկտներ.

Զբաղվածության աղբյուր – Միգրացիայի նույնիսկ աննշան աճը կարող է դրական ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսության վրա` նպաստելով, մասնավորապես, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 2005-2025 թվականների ընթացքում զարգացած երկրներում գաղթականների թվի ընդամենը 3% աճը կարող է համաշխարհային տնտեսությանը բերել 356 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտ: Միևնույն ժամանակ, ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հաշվարկների` 1995-2005թթ.-ին ԱՄՆ-ում ստեղծվել է 16 մլն նոր աշխատատեղ, որից 9 մլն-ը զբաղեցրել են այլ երկրներից եկած քաղաքացիներին: «Միգրացիայի աճին զուգընթաց աճում է նաև բնակչության զբաղվածության մակարդակն ու ՀՆԱ-ն»,-ասվում է ՏՀԶԿ հաշվետվության մեջ:

Օտարերկրայա «բարձորակ» աշխատուժ – Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգաղթը առաջացնում է տվյալ երկրի տնտեսական արդյունավետության բարձրացմում՝ նպաստելով ճյուղային մասնագիտացմանն ու ներդրումների ներհոսքին: Պետք չէ մոռանալ, որ հենց միգրանտներն են հիմնել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Google-ը, Intel-ը,PayPel-ը, eBay-ը, Yahoo!-ն:

Աշխատանք ոչ տեղացիների համար – Եթե բարձր որակավորում ունեցող միգրանտները «նպաստում» են տնտեսությանը դինամիկ զարգացմանը, ապա «ցածրորակ» օտարերկրյա աշխատուժը զբաղեցնում է աշխատատեղերը, որոնք չեն նախընտրում տեղացիները:

Այս ամենի հետ միասին չի կարելի «աչք փակել» այն ծախսերի և ռիսկերի վրա, որոնք առաջանում են մեծամասշտաբ միգրացիայի արդյունքում: Այս պարագայում բարձրանում է նաև գործազրկության մակարդակը և «վերանում» է մշակութային ինքնությունը: Սրանից խուսափելու համար կառավարությունները պետք է մշակեն ըստ տարածաշրջանների միգրանտների «բաշխման» հստակ ծրագիր:

Վերջին 25 տարիների ընթացքում աշխարհում գաղթականների թիվը կրկնապատկվել է: Սպասվում է, որ մոտական 10 տարիների  ընթացքում ցուցանիշը կրկին կկրկնապատկվի:  

Share