Բաժին. Աշխարհ

MOODY`S-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Moody”s միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է և արդյունքում իջեցրել Հունաստանի վարկանիշը: Moody”s-ի գնահատականներով` Հունաստանն արդեն շատ «մոտ է կանգնած» դեֆոլտին: Գործակալության փորձագետների հավաստամամբ՝ Հունաստանի երկարաժամկետ պետական պարտավորությունները շատ ցածր որակ ունեն և իրենց մեջ պարունակում են չափազանց բարձր ռիսկ:

Հատկանշական է, որ Moody”s -ի այս որոշման վրա էական ազդեցություն չի ունեցել անցյալ շաբաթ Հունաստանին նոր ֆինանսական օգնության տրամադրման հանգամանքը: Նշենք, որ մի քանի օր առաջ Եվրամիությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնության էին եկել Հունաստանին տրամադրել 15 տարի մարման ժամկետով և 3,5% տոկոսադրույքով ևս 109 մլրդ եվրոյի ֆինասական օգություն:

Հիշեցնենք, որ Հունաստանն` իր ֆինանսական խնդիրներով, հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:

Share