Բաժին. Աշխարհ

МООDY'S – ԱՄՆ-Ի ՎԱՐԿԱՆԻՇԸ «ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է»

Միջազգային վարկանիշային Moody”s գործակալությունն ԱՄՆ կառավարությանն առաջարկել է կոնկրետ լուծում տալ պետական պարտքի հետ կապված խնդիրներին` սահմանելով պետական պարտքի վերին սահմանի հստակ մակարդակ: Ներկայումս ԱՄՆ-ի վարկանիշը գտնվում է ամենավերին մակարդակի վրա՝«Ааа», սակայն չի բացառվում, որ մոտ ապագայում Moody”s-ի վերլուծաբանները վերանայեն այն և իջեցնեն: Moody”s գործակալության վերլուծաբանների կարծիքով` ԱՄՆ-ին չի հաջողվի կարգավորել պետական պարտքի հետ կապված խնդիրները, և պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հավանականությունը վերլուծաբանների կողմից  գնահատվում է շատ ցածր:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն` ԱՄՆ պետական պարտքը ներկայումս հասել է պատմության մեջ աննախադեպ մակարդակի` 14 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Եթե մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 2-ը ԱՄՆ պետական փոխառությունների վերին սահմանը չբարձրացվի, ապա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում կկիրառվի տեխնիկական դեֆոլտ:

Share