Բաժին. Աշխարհ

ԱՄԵՐԻԿՅԱՆ MORGAN STANLEY ԲԱՆԿԸ ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ

Ամերիկյան Morgan Stanley բանկն ամփոփել է 2011 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակը բանկն ամփոփել է 558 մլն ԱՄՆ դոլար զուտ վնասով: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն ժամանակաշրջանի արդյունքներով Morgan Stanley-ին ապահովել էր զուտ շահույթ` 1,58 մլրդ ԱՄՆ դոլար մակարդակում:

Հրապարակված տվյալների համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ բանկի հասույթն աճել է 17%-ով և կազմել է 9,3 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ վնասը կազմել է 0,38 ԱՄՆ դոլար:

Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին Morgan Stanley բանկի ֆինանսական ցուցանիշների առավել «վատ» արդյունքներ:

Morgan Stanley–ն ԱՄՆ-ի խոշորագույն ներդրումային բանկերից մեկն է: իր ակտիվների մեծությամբ, որոնք ներկայումս կազմում են 836 մլրդ ԱՄՆ դոլար, բանկն ամերիկյան բանկային համակարգում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Share