Բաժին. Աշխարհ

NABUCCO ԳԱԶԱՏԱՐԸ ԿԳՈՐԾԱՐԿՎԻ 2-3 ՏԱՐԻ ՀԵՏՈ

Եվրամիության էներգետիկայի հարցերով կոմիսար Գյուտներ Էտինգերը հայտարարել է, որ Nabucco գազատարն, ամենայն հավանականությամբ, կշահագործվի առաջիկա 2-3 տարվա ընթացքում: Նրա խոսքերով` կասպիական ավազանի երկրներն պարտաստակամորեն աջակցում են Nabucco-ի ծրագրին, և արդեն իսկ ներկայացրել են գազի մատակարարման կոնկրետ ծրագրեր:

Համաձայնությունները ձեռք են բերվել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և հանձնաժողովի այլ անդամների` Ադրբեջան և Թուրքմենիա կատարած այցի շրջանակներում:

Գ. Էտինգեռը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել առաջիկա 5-7 տարիների ընթացքում Nabucco-ի միջոցով տարեկան վաճառել 21 միլիարդ խորանարդ մետր գազ: Թուրքմենիան իր հերթին խոստացել է տրամադրել տարեկան առնվազն 10 միլիարդ խորանարդ մետր գազ:

Գազի նման քանակությունը կբավականացնի լրացնել գազատարի նախագծային հզորությունը, որը կազմում է տարեկան մոտ 31 միլիարդ խորանարդ մետր:

Նաբուկո (Nabucco) նախագծով նախատեսում է  գազամուղի կառուցում, որը հնարավորություն կտա Կենտրոնական Ասիայի երկրներին և Ադրբեջանին գազ մատակարարել Եվրոպական երկրներին: Այս գազամուղը կանցնի Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Բելգիայի և Ավստրիայի տարածքով:

 

Share