Բաժին. Աշխարհ

THE NEW YORK TIMES-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎՆԱՍՈՎ

The New York Times (NYT) պարբերականի սեփականատեր The New York Times Company ընկերությունը 2011 թվականի երկրորդ եռամսյակն ամփոփել է վնասով: Ինչպես նշվում է ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ` հաշվետու եռամսյակի արդյունքներով The New York Times-ը կրել է  119,7 մլն ԱՄՆ դոլարի վնաս: Միևնույն ժամանակ, մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ վնասը կազմել է 0,81 ԱՄՆ դոլար:

Ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ՝ բացասական ֆինանսական արդյունքները պայմանավորված են օնլայն վճարովի գրանցումների ներդրմամբ և տպագիր մամուլի վաճառքի ծավալների կրճատմամբ:

Նշենք, որThe New York Times-ի` միայն տպագիր մամուլի վաճառքից ստացվող հասույթն այս երեք ամիսների ընթացքում կրճատվել է 6,4%-ով:

Share