Բաժին. Աշխարհ

NOKIA-Ն ԳԻՏԱԿՑԵԼ Է ԻՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Բջջային հեռախոսների արտադրությամբ համաշխարհային առաջատար ֆիննական Nokia Oyj ընկերությունը, որն անցյալ եռամսյակում ամբողջ աշխարհում բջջային սարքավորումների վաճառքի ծավալներով զիջել էր իր ամերիկյան մրցակցին` Apple Inc ընկերությանը, ընթացիկ տարվա համար կանխատեսում  է վաճառքի ծավալների կրճատում:

Համաձայն ընկերության նոր կանխատեսումների` 2011 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության արտադրության բջջային սարքավորումների վաճառքի ծավալները ավելի ցածր կլինեն քան պլանավորված մակարդակը (6,1-6,6 մլրդ եվրո) և գործառնական գործունեությունից սահմանային շահույթը չի հասնի պլանավորված մակարդակին` 6-9%:

Հիշեցնենք, որ փետրվարի Nokia ընկերոթյունը հայտարարել էր ամերիկյան Microsoft ընկերության հետ ալյանս կազմավորելու մասին: Այս երկու ընկերությունների համագործակցության շրջանակների ընդլայնումը նախատեսում է, որ Nokia կարտադրի սմարթֆոններ, որոնք կաշխատեն Windows Phone օպերացիոն համակարգով: Իր այս քայլով Nokia-ն կփորձի մրցակցային նոր հայտ ներկայացնել Apple-ին:

Նշենք, որ Nokia-ի արտադրանքը վաճառվում է աշխարհի 160 երկրում: Ընկերությունում աշխատում է ավելի քան 1 235 000 մարդ:

Share