Բաժին. Աշխարհ

NOKIA-Ն ԿՈՐՑՆՈՒՄ Է ՇՈՒԿԱՅԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը երկու աստիճանով  իջեցրել է ֆիննական Nokia ընկերության վարկանիշը՝ «BBB+» մակարդակից մինչև «BBB-»: Գործակալությունն իր այս որոշումը բացատրել է  Nokia-ի հանդեպ հետաքրքրության կտրուկ անկմամբ: Fitch-ի հայտարարության համաձայն` Nokia-ի դիրքերը վարկանիշային աղյուսակում կարող են վերականգնվել, եթե ընկերությունը կարողանա վերականգնել շուկայի վստահությունը:

Նշենք, որ Nokia-ն հանդիսանում է բջջային կապի տեխնոլոգիաներ արտադրող  համաշխարհային առաջատարներից մեկը և վերջին մի քանի տարիների ընթացքում գրանցել է իր արտադրության բջջային հեռախոսների վաճառքի ծավալների շարունակական անկում` պայմանավորված շուկայում մրցակցության ուժեղացմամբ:

Հիշեցնենք նաև, որ փետրվարի Nokia ընկերոթյունը հայտարարել էր ամերիկյան Microsoft ընկերության հետ ալյանս կազմավորելու մասին: Այս երկու ընկերությունների համագործակցության շրջանակների ընդլայնումը նախատեսում է, որ Nokia կարտադրի սմարթֆոններ, որոնք կաշխատեն Windows Phone օպերացիոն համակարգով: Իր այս քայլով Nokia-ն կփորձի մրցակցային հայտ ներկայացնել Apple-ին:

Nokia-ի արտադրանքը վաճառվում է աշխարհի 160 երկրում: Ընկերությունում աշխատում է ավելի քան 1 235 000 մարդ:

Share