Բաժին. Աշխարհ

ԵՎՍ ՄԵԿ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿՈՆԳՐԵՍԻՆ. ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԿՐԿԻՆ ՀԻՇԵՑՐԵԼ Է ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին զգուշացրել է ամերիկյան պետական պարտքի հետ կապված խնդրի լուծման հրատապության մասին: Ահազանգն արդեն հնչում է առավել կտրուկ.  անհրաժեշտ է և պարտադիր որքան հնարավոր է արագ բարձրացնել ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանը` շուրջ 2,4 տրիլիոն ԱՄՆ դոլարով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն` ԱՄՆ պետական պարտքը ներկայումս հասել է պատմության մեջ աննախադեպ մակարդակի` 14 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Եթե մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 2-ը ԱՄՆ պետական փոխառությունների վերին սահմանը չբարձրացվի, ապա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում կկիրառվի տեխնիկական դեֆոլտ:

Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները, մասնավորապես, հանրապետականները դեմ են պետական պարտքի վերին սահմանի բարձրացմանը և առաջարկում են խնդրին լուծում տալ` կրճատելով պետական ծախսերը:

Կանխատեսումների համաձայն` 2011 թվականին ԱՄՆ բյուջեի պակասուրդը կկազմի 1,5 տրիլիոն դոլար:

Share