Բաժին. Աշխարհ

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՆՎԵՐԸ «ՊԱՀԱՆՋԵԼ Է» ԿՈՆԳՐԵՍԻՑ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր ծննդյան օվա կապակցությամբ որպես նվեր կցանկանար, որպեսզի վերջապես բարձրացվեր ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանը: Նշենք, որ Օբաման օգոստոսի 4-ին կնշի իր 50-ամյակը:

ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցը պետք է վերջնական լուծում ստանա մինչև օգոստոսի 2-ը, սակայն հանրապետականներն ու դեմոկրատները ոչ մի կերպ չեն կարողանում վերջնական համաձայնության գալ հարցի շուրջ: ԱՄՆ Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն` ԱՄՆ պետական պարտքը ներկայումս հասել է պատմության մեջ աննախադեպ մակարդակի, և եթե մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 2-ը ԱՄՆ պետական փոխառությունների վերին սահմանը չբարձրացվի, ապա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում կկիրառվի տեխնիկական դեֆոլտ:

Share