Բաժին. Աշխարհ

OPEC – ՆԱՎԹԻ ՊԱՇԱՐՆԵՐՈՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ Է ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ

Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպության պաշտոնական հայտարարության համաձայն՝ 2010 թվականի արդյունքներով նավթի պաշարներով Վենեսուելան առաջ է անցել իր բոլոր «մրցակիցներից»՝ հայտնվելով առաջին հորիզոնականում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ Վենեսուելայի նավթի պաշարներն ավելացել են 40%-ով և կազմել 296,5 մլրդ ԱՄՆ դոլար:

 

Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով OPEC-ի գնահատմամբ Իրաքի նավթի պաշարները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատածի հետ համեմատած, աճել են 24%-ով և կազմել 143,1 մլրդ բարել: Իսկ Իրանի և Էկվադորի նավթի պաշարներն աճել են միջինում 10%-ով և կազմել համապատասխանաբար 151,17 և 7,2 մլրդ բարել:

Share