Բաժին. Աշխարհ

ՕՍԼՈՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՔԱՂԱՔԸ

Բրիտանական PriceRunner ընկերությունը, ուսումնասիրելով աշխարհի տարբեր քաղաքներում կյանքի պայմանները, մեկ օրվա համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գները, կազմել է աշխարհի ամենաթանկ 33 քաղաքների վարկանիշային ցուցակ, որը գլխավորում է Օսլոն (Նորվեգիա): Աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցուցակի առաջին եռյակում են հայտնվել նաև Կոպենհագենը (Դանիա) և Սան-Պաուլոն (Բրազիլիա):

PriceRunner ընկերության հետազոտությունների հիման վրա կազմված աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշային ցուցակի 4-րդից 10-րդ տեղերում են հայտնվել համապատասխանաբար Փարիզը, Ռեյկյավիկը, Ստոկհոլմը, Հելսինկին, Դուբլինը, Սիդնեյը և Հռոմը:

Նշենք նաև, որ Մոսկվան վարկանիշային ցուցակում 17-րդն է, իսկ վարկանիշային ցուցակը եզրափակում է Մումբայը:

Share