Բաժին. Աշխարհ

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ -ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄՌԱՅԼ ԵՆ

ԱՄՆ տնտեսական աճի հեռանկարները «բավականին մռայլ են»: Նման կարծիք է հայտնել Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին, ով, դեռևս երկու տարի առաջ կանխատեսելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և նրա զարգացման ուղղությունները, դարձել է աշխարհի ամենահայտնի տնտեսագետներից մեկը:

Ամերիկացի տնտեսագետը, շվեյցարական Դավոս քաղաքում կայացած 40-րդ Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում անդրադառնալով ԱՄՆ տնտեսության արագ վերականգնման հնարավորություններին, նշել է, որ չնայած 2009 թվականի չորրորդ եռամսյակում ԱՄՆ-ում գրանցվել է տնտեսական աճ, որն ամենաբարձրն է վերջին վեց տարիների ընթացքում, անյուամնենայնիվ, պետական աջակցության ծրագրերից հրաժարվելը դեռևս նպատակահարման չէ:

Ռուբինիի խոսքերով` ամերիկյան տնտեսության աճն առավելապես պայմանավորված է վարկավորման ծավալների և հարկային արտոնություների շրջանակների ընդլայմանն ուղղված խթանող քաղաքականությամբ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այդ քաղաքականությունից հրաժարվելը կարող է հանգեցնել համակարգային նոր խնդիրների:

Share