Բաժին. Աշխարհ

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԻ ԻՐ ՊԱՐՏՔԸ

Հունաստանը, որպեսզի խուսափի համաշխարհային տնտեսության համար նոր խնդիրներ ստեղծելուց, պարտավոր է առաջիկա մեկ տարվա ընթացքում ձեռնարկել միջոցառումներ` ուղղված երկրի պետական պարտքի վերակազմավորմանը: Նման կարծիք է հայտնել Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր, հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին: Տնտեսագետի գնահատմամբ` Հունաստանը, դեֆոլտ հայտարարելով, կստեղծի ֆինանսական լուրջ խնդիրներ ոչ միայն Եվրամիության համար, այլև համաշխարհային մասշտաբով` ողջ ֆինանսական համակարգի համար:

Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հունաստանը հայտնվել էր բավականին լուրջ բյուջետային խնդիրների առջև և ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմել էր Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:

Մայիսի 2-ին այս երկու կառույցները հաստատել էին Հունաստանի ֆինանսական աջակցության փաթեթը` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվող ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի ՀՆԱ-ի 13%-ը գերազանցող բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն  ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:

Share