Բաժին. Աշխարհ

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – ՃԳԱՆԺԱՄԻ ԿՐԿՆՎԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 40% Է

ԱՄՆ-ում ֆինանսատնտեսական ճգնաժամի կրկնվելու հավանականությունը 40% է: Նման կանխատեսում է ներկայացրել ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին` նշելով, որ ճգնաժամը կարող է կրկնվել առաջիկա 12 ամիսների ընթացքում: Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին, ով, դեռևս երկու տարի առաջ կանխատեսելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և նրա զարգացման ուղղությունները, դարձել է աշխարհի ամենահայտնի տնտեսագետներից մեկը, նշել է, որ ԱՄՆ տնտեսության ներկայիս մակրոտնտեսական ցուցանիշներն այնքան էլ գոհացուցիչ չեն:

Իր խոսքում ամերիկացի տնտեսագետը նաև բացասական է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ներկայացրած տնտեսական բարեփոխումների վերջին ծրագիրը` նշելով, որ նախատեսված միջոցառումները չեն կարող զգալի ազդեցություն ունենալ ԱՄՆ տնտեսության վերականգնման գործընթացի վրա:

ԱՄՆ տնտեսությունը հայտնվել է տնտեսական խորը անկման մեջ 2008 թվականի երրորդ եռամսյակում և 4 եռամսյակ անընդմեջ գրանցել շարունակական անկում:

 

Share