Բաժին. Աշխարհ

ՌՈՒԲԻՆԻ – ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԿՐԿՆՎԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 35-40% Է

Աշխարհի խոշորագույն տնտեսության աճի տեմպերը մինչև ընթացիկ տարվա վերջ կդրսևորեն նվազման միտում` ձևավորելով ճգնաժամային սպասումներ: Նման կանխատեսում է ներկայացրել Նյու-Յորքի համալսարանի պորֆեսոր, հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին: Վերջինիս գնահատմամբ` տարեվերջին ԱՄՆ-ում տնտեսական աճը կտատանվի 1%-ի սահմաններում, ինչը ներդրողների մոտ կառաջացնի վատատեսական սպասումներ և ճգնաժամային տրամադրություն: Տնտեսագետի խոսքերով` իրականաում մինչև տարեվերջ զգալի անկում չի սպասվում, իսկ ԱՄՆ-ում ճգնաժամի կրկնվելու հավանականությունը դեռևս գնահատվում է 35-40%:
Ռուբինին, ելույթ ունենալով Սեուլում ընթացող համաժողովի շրջանակներում, նշել է, որ զարգացած երկրներում, այդ թվում է ԱՄՆ-ում, տնտեսական վերականգնման գործընթացը կպահանջի երկար ժամանակ և կունենա  U-ձև դրսևորում: Զարգացած երկրների առջև ծառացած ամենամեծ խնդիրն, ըստ տնտեսագետի, գների կայունության ապահովում է: Զարգացող երկրները, ի տարբերություն զարգացած երկրների, Ռուբինիի խոսքերով, վերականգնման գործընթացքում դրսևորում են առավել մեծ ակտիվություն:
Share