Բաժին. Աշխարհ

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – ՍՊԱՍՎՈՒՄ Է ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԻ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՃ

Ընթացիկ տարում սպասվում է ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի անկում և գործազրկության մակարդակի աճ: Նման կարծիք է հայտնել տնտեսական հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդատու, Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին: Ինչպես հաղորդում է CNBC հեռուստաընկերությունը` Նուրիել Ռուբինին, մասնավորապես, կանխատեսել է, որ տարեվերջին գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում կտատանվի 9.8%-ի սահմաններում, իսկ ՀՆԱ-ի աճը կկազմի շուրջ 2%:
«ԱՄՆ տնտեսության ներկայիս վիճակը առավել ծանր է, քան մի քանի ամիս առաջ, ինչն առավելապես պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՆ անշարժ գույքի շուկան և պետական ֆինանսական համակարգը գտնվում են բավականին ծանր վիճակում: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ մասնավոր ընկերությունների հաշվեկշիռները գտնվում են լավ վիճակում», – պարզաբանել է Նուրիել Ռուբինին:
Տնտեսագետը նաև նշել է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 1.8% աճը` սպասվող 3%-ի փոխարեն, ԱՄՆ-ի համար բնորոշվեց որպես «ոչ շատ մեծ աղետ»:
Share