Բաժին. Աշխարհ

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ԿՐԿՆՎԵԼՈՒ ՌԻՍԿԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 30% Է

Ֆինանսատնտեսական լուրջ խնդիրների պայմաններում Եվրագոտում կտրուկ տնտեսական անկման ռիսկի հավանականությունը 30% է: Նման գնահատական է ներկայացրել ամերիկացի հայտնի տնտեսագետ, Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին: Եվրագոտու տնտեսական խնդիրներին նվիրված իր վերլուծական հոդվածում տնտեսագետը նշում է, որ Եվրագոտու անդամ երկրների պետական պարտքր վերկազմավորման գործընթացներն ամենավատ սցենարային զարգացման դեպքում կարող է զգալի թուլացնել այս երկրների տնտեսությունները, ինչն էլ իր հերթին կստեղծի լուրջ խնդիրներ հետճգնաժամային փուլում:
Նուրիել Ռուբինիի կանխատեսումների համաձայն` Եվրագոտու անդամ երկրներից դեռևս կպահանջվի երկար ժամանակ պետական բյուջեի պակասուրդի և պետական պարտքի հետ կապված խնդիրների լուծման համար: Ըստ ամերիկացի տնտեսագետի` Եվրագոտու խնդիրների զգալի մասը պայմանավորված է նաև կառավարությունների բարեփոխումային ծրագրերի նկատմամբ սպառողների անվստահությամբ:
Share