Բաժին. Աշխարհ

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ԽՆԴԻՐ Է

Հունաստանի անվճարունակությունը ժամանակի խնդիր է: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ-ի նախագահի` տնտեսական հարցերով խորհրդատու Նուրիել Ռուբինին: Այս տնտեսագետի կարծիքով` որոշ եվրոպական երկրների տնտեսությունները ներկայումս ոչ միայն իրացվելի չեն, այլև նրանց ֆինանսական համակարգերը և կառավարությունը գործնականում հանդիսանում են ուղղակիորեն անվճարունակ: Ըստ նրա` եթե անգամ Հունաստանը Արժույթի Միջազգային Հիմադրամի (ԱՄՀ) խորհրդով իր ՀՆԱ-ի 10%-ն ուղղի կառուցվածքային փոփոխությունների իրականացմանն, ապա, այնուամենայնիվ, երկու տարի անց  Հունաստանի պետ.պարտքը կրկին կգերազանցի ՀՆԱ-ի 150%-ը: «Այստեղ անհրաժեշտ է հասկանալ, որ այստեղ խոսքը ոչ թե իրացվելիության մասին է, այլ անվճարունակության», – պարզաբանելով իր դիտարկումները` նշել է Նուրիել Ռուբինին:
Հատկանշական է, որ Ռուբինին իր կարծիքն է հայտնել նաև Ռուսաստանի և Արգենտինայի տնտեսությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ` նշելով, որ այս երկրները հնարավոր է, որ հայտարարեն դեֆոլտ` պետական պարտքի հաշվով, եթե իրենց պետական պարտքը կազմի ՀՆԱ-ի 50%-ը:
Հիշեցնենք, որ Հունաստանը հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը: 2010 թվականի մայիսի 2-ին այս երկու կառույցները հաստատեցին Հունաստանի ֆինանսական աջակցության փաթեթը` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվող ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի բյուջետային պակասուրդը և 2014 թվականին սահմանել այն ՀՆԱ-ի 4,9% մակարդակում:
Share