Բաժին. Աշխարհ

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԻԱՅՆ ՏԵՍԱՆԵԼԻ ՄԱՍՆ ԵՆ

Ճգնաժամը, որն այժմ ընդգրկել է ամբողջ Եվրոպական Միությունը, դեռ չի մոտենում իր ավարտին, քանի որ Հունաստանի խնդիրներն այս պահին ճգնաժամի միայն տեսանելի մասն են: Նման կարծիք է հայտնել Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր, ամերիկացի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին: Տնտեսագետի խոսքերով` այն, ինչ կատարվում է Եվրագոտում, կարելի է բնորոշել որպես համաշխարհային ֆինանսական ճգնաժամի կանխատեսելի և սպասվող երկրորդ ալիք: 

Նուրիել Ռուբինիի գնահատմամբ` Եվրամիության կողմից Հունաստանի համար ֆինանսական աջակցության փաթեթի հաստատումը դեռևս բավարար չէ համաշխարհային շուկայի կայունացման համար, քանի որ առավել կարևոր հարց է առաջանում` արդյոք այս երկրի կառավարությունն ի վիճակի է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը:

Ամերիկացի տնտեսագետը նաև վստահ է, որ եվրոպական որոշ երկրներ նույնպես ունեն վճարունակության խնդիրներ, ինչն, ըստ տնտեսագետի, խոսում է այն մասին, որ Եվրագոտու ֆինանսական և տնտեսական խնդիրները կքննարկվեն դեռևս երկար ժամանակ:

Share