Բաժին. Աշխարհ

ՆՈՒՐԻԵԼ ՌՈՒԲԻՆԻ – 2012Թ.-ԻՆ ԱՄՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԿԿԱԶՄԻ ԵՐԿՐԻ ՀՆԱ-Ի 90%-Ը

ԱՄՆ պետական պարտքը 2012թ.-ին կկազմի երկրի ՀՆԱ-ի 90%-ը: Bloomberg գործակալությանը տված իր հարցազրույցում այս մասին նշել է Նյու Յորքի համալսարանի հայտնի տնտեսագետ Նուրիել Ռուբինին (Nouriel Roubini): Նա գտնում է, որ ԱՄՆ-ում պետական պարտքի նվազման ուղղությամբ շատ քիչ քայլեր են ձեռնարկվում: Հիշեցնենք, որ այժմ ԱՄՆ-ի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 60%-ը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Դուգլաս Էլմենիդոֆի կարծիքով, ԱՄՆ-ի պետական պարտքը 2035թ.-ին լավատեսական սցենարի դեպքում կկազմի ՀՆԱ-ի 80%-ը, իսկ վատատեսական սցենարի դեպքում` ՀՆԱ-ի 185%-ը:

Նշենք որ ԱՄՆ-ի նախագահը նախատեսում է 2011-ից սառեցնել մի շարք պետական ծախսեր, որը հնարավորության կտա առաջիկա տաս տարիների ընթացքում կրճատել երկրի բյուջեի պակասուրդը 400 միլիարդ դոլարով:

Share