Բաժին. Աշխարհ

«ՍՈՒՐ» ՊԱՅՔԱՐ` ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Հարավկորեական Samsung ընկերությունը, որն արտադրում է Galaxy շարքի սմարթֆոններ, համաշխարհային շուկայում իր այս արտադրանքի վաճառքի ծավալներով արդեն իսկ մրցակցում է շուկայի երբերմնի «անհաղթահարելի» առաջատարներ ֆիննական Nokia և ամերիկյան Apple ընկերությունների հետ:

2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով Samsung ընկերության արտադրության սմարթֆոնների վաճառքի ծավալները հասել են աննախադեպ մասշաբների: Այս երեք ամիսների ընթացքում ընկերությունը համաշխարհային շուկայում իրացրել է 18-21 մլն սմարթֆոն:  Միևնույն ժամանակ, Nokia-ն վաճառել է 16,7 մլն սմարթֆոն, իսկ Apple ընկերության iPhone արտադրատեսակի վաճառքի ծավալները նշված ժամանակահատվածում կազմել են 20,34 մլն միավոր:

Նշենք, որ տարեկան արդյունքներով բջջային հեռախոսների շուկայում Samsung- ի մասնաբաժինը կազմում է 20%, իսկ Nokia-ինը՝ 26%:

Share