Բաժին. Աշխարհ

SONY ERICSSON-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ «ՎԱՏ» ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Բջջային հեռախոսների արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` ճապոնա-շվեդական Sony Ericsson Mobile Communications AB-ն (Sony Ericsson), ամփոփել է 2011 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակշրջանի  համեմատությամբ, Sony Ericsson ընկերության հասույթը կրճատվել է 32%-ով և կազմել 1,2 մլրդ եվրո: Միևնույն ժամանակ, հաշվետու այս երեք ամիսների արդյունքներով ընկերությունը գրանցել է զուտ շահույթի բացասական արդյունք: Այսպես, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով Sony Ericsson-ի զուտ վնասը կազմել է 50 մլն եվրո: Նշենք նաև, որ հաշվետու եռամսյակում ընկերության արտադրանքի «միջին» գինը նվազել է 156 եվրոյով:

 Sony Ericsson-ը բջջային սարքավորումների արտադրության ոլորտում աշխարհի առաջատար ընկերություննեից մեկն է: Այս ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին՝ ճապոնական Sony Corporation և շվեդական Ericsson ընկերությունների կողմից: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում:

Իր առաջիկա ծրագրերում Sony Ericsson-ը նախատեսում է ամբողջովին անցում կատարել Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների արտադրությանը: Այսօր Andriod օպերացիոն համակարգով են աշխատում ընկերության արտադրության սմարթֆոնների 60%-ը:

Նշենք, որ Sony Ericsson-ը 2010 թվականն ամփոփել էր 90 միլիոն եվրո շահույթով:

Share