Բաժին. Աշխարհ

SONY-Ն ԵՎ PANASONIC-Ը ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼՆ ԵՆ ՎՆԱՍՈՎ

Ճապոնական Sony և Panasonic ընկերություններն ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իրենց գործունեության արդյունքները և գրանցել բավականին «վնաս»  եռամսյակային ֆինանսական ցուցանիշներ: Ինչպես նշվում է ընկերությունների համապատասխան հայատարարությունների մեջ` նման զարգացման գլխավոր պատճառն այս տարվա մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն է:

2011-2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքնեորվ, նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Sony ընկերության զուտ վնասը կազմել է 15,5 մլրդ յեն կամ 197 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, Panasonic-ի զուտ վնասը կազմել է 25,74 մլրդ յեն կամ 326,6 մլն ԱՄՆ դոլար:

Sony ընկերությունը հիմնադրվել է 1946 թվականին և հանդիսանում է էլեկտրոնիկայի արտադրության բագավառում աշխարհի առաջատար ընկերություններից մեկը: Ընկերությանն են պատկանում աշխարհահռչակ VAIO, Bravia և Walkman ապրանքային նշանները:

Panasonic ընկերությունը, որի նախնական անվանումը եղել է Matsushita, հիմնադրվել է 1918 թվականին: Վերջինս ևս էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում հանդիսանում է աշխարհի առաջատար ընկերություններից մեկը և հայտնի է իր Panasonic, National, Technics и Quasar ապրանքային նշաններով:

Share