Բաժին. Աշխարհ

Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՑԱԾՐ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

Մեր տարածաշրջանում շահութահարկի առավել ցածր դրույքաչափ գործում է Վրաստանում:  «ՌԻԱ-Անալիտիկա» տնտեսական վերլուծական կենտրոնի  կողմից հրապարակված տվյալների համաձայն` Վրաստանում շահութահարկի դրույքաչափը կազմում է 15%: Այս ցուցանիշով Վրաստանը գտնվում է շահութահարկի բարձր դրույքաչափ ունեցող եվրոպական երկրների վարկանիշի 31-րդ հորիզոնականում: Վարկանիշայում ցուցակում, որտեղ ընդգրկված են 37 երկրներ, Հայաստանը զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը (շահութահարկի դրույքաչափը `20%): Ադրբեջանը, որտեղ շահութահարկի դրույքաչափը նույնպես 20%-ն, այս վարկանիշում գտնվում է 22-րդ հորիզոնականում:

Հատկանշական է, որ տարբեր երկրներում գործող շահութահարկի դրույքաչափերի ուսումնասիրությունը վկայում է, որ շահույթից գանձվող հարկի դրույքաչափի առավել բարձր մակարդակ գործում է այն երկրներում, որտեղ կա տնտեսական զարգացվածության բավականին բարձր մակարդակ և բիզնեսը «կրում է» մեծ սոցիալական պատասխանատվություն:

Նշենք, որ բարձր շահութահարկի դրույքաչափերով երկրների վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մալթան, որտեղ սահմանված է 35% դրույքաչափ: Երկրորդը Ֆրանսիան է՝ 34,4%, իսկ երրորդը՝ Բելգիան՝ 34%:

Շահութահարկի 0%-ական դրույքաչափ է սահմանված Մոլդովայում: Հարկի ցածր դրույքաչափերով են առանձնանում նաև գործարարների համար սիրելի Կիպրոսն ու Բուլղարիան՝ 10%:

Share