Բաժին. Աշխարհ

ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ «ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐԱԽՏ» ՀԱՄԱՐՎՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ «ՍԵՎ» ՑՈՒՑԱԿԻՑ

Շվեյցարիան «հարկային դրախտ» համարվող երկրների «սև» ցուցակից փոխադրվել է «սպիտակ» ցուցակ, ինչը նշանակում է, որ երկիրն ընդունել է հարկային տեղեկատվության փոխանակման միջազգային համագործակցության սկզբունքները և պարտավորվել ենթարկվել համընդհանուր կանոններին:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը ողջունել է Շվեյցարիայի կողմից տեղեկատվության փոխանակման համապատասխան համաձայնագրի ստորագրումը Քաթարի կառավարության հետ և խոստացել, որ Շվեյցարիայի անունը դուրս կմնա կազմակերպության հարկային դրախտ համարվող երկրների «գորշ» ցուցակից: Նշենք, որ մինչ այս Շվեյցարիան նմանատիպ համաձայնագրեր ստորագրել էր ԱՄՆ-ի, Դանիայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի և մի շարք այլ երկրների հետ:

Այս տարվա ընթացքում «սև» ցուցակից «սպիտակ» ցուցակ արդեն փոխադրվել են 11 երկրներ, ներառյալ Ավստրիան, Բելգիան, Բերմունդյան կղզիները, Բահրեյնը, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Սան-Մարինոն և 4 այլ երկրներ:

Share