Բաժին. Աշխարհ

ՏՀԶԿ – «ՉՎՃԱՐՎՈՂ» ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒՆԻ ԻՐ ԳԻՆԸ

Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) վերլուծաբանները հաշվարկել են, թե որքան է կազմում «չվճարվող» աշխատավարձը: Այսպես, վերլուծաբանների պնդմամբ`  այսպես կոչված «չվճարվող աշխատանք»-ը (պատրաստելը, տուն մաքրելը, սեփական երեխաներին խնամելը և այլն), ունի իր գինը, ընդ որում այդ «չվճարվող աշխատավարձերի» համախառն գումարը կազմում է ՏՀԶԿ անդամ երկրների ՀՆԱ-ի ընդհանուր ծավալի  շուրջ1/3-ը: Այսպես, չվճարվող աշխատանքը, որի իր մեջ ներառում է ընտանիքի անդամների կողմից արտադրվող ապրանքներն ու մատուցվող ծառայությունները, որոնք չեն վաճառվում շուկայում, ընդհանուր առմամբ, խլում է զգալի ժամանակ և, միևնույն ժամանակ, «տնտեսում» գումարներ: ՏՀԶԿ վերլուծաբանների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «չվճարվող աշխատանք»-ը ՏՀԶԿ անդամ երկրների բնակիչներից պահանջում է օրական 3.5 ժամ:

Նշենք, որ ՏՀԶԿ-ն աշխարհի առաջատար տնտեսական կազմակերպությունններից մեկն է: Կազմակերպության կազմի մեջ են մտնում Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հույգարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իռլանդիան, Իսլադիան, Իսպանիան, Իտալիան,Կանադան, Լյուքնեմբուրգը, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, եհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հարավային Կորան և Ճապոնաիան:
Share