Բաժին. Աշխարհ

TIFFANY & CO ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 62%-ՈՎ

Ոսկյա և թանկարժեք զարդեր արտադրող Tiffany & Co ընկերության զուտ շահույթը 2009-2010 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է ապրիլի 30-ին, կրճատվել է մոտ 62%-ով և կազմել 24.341 մլն դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել էր 64.39 մլն դոլար: Հաշվետու եռամսյակում Tiffany & Co ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 21,7%-ով և դրամական արտահայտությամբ կազմել 523,059 մլն դոլար, իսկ գործառնական շահույթը կրճատվել է 47,3%-ով և կազմել 54,44 մլն դոլար: Tiffany & Co ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Ջ. Կովալսկին (Michael J. Kowalski) նշել է, որ, չնայած ֆինանսական ճգնաժամի պայմաններում ճոխության ապրանքների նկատմամբ սպառողական պահանջարկը կրճատվել է, այնուամենայնիվ, ընկերությունը կանխատեսում է շահույթի ապահովում նաև ամբողջ ֆինանսական տարվա ընթացքում:

Share