Բաժին. Աշխարհ

ՏՈԿԻՈՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ ԻՐ ՍԽԱԼԻ ՀԱՄԱՐ ԿՎՃԱՐԻ 121 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Տոկիոյի ֆոնդային բորսան թույլ է տվել իր կարգավիճակի հետ անհամատեղելի սխալ` վաճառելով Mizuho Securities Co., Ltd ֆինանսական ընկերության 610 հազար արժեթուղթ` յուրաքանչյուր արժեթղթի դիմաց գանձելով 610 հազար յենի (6.9 հազար դոլար)  փոխարեն 1 յեն (0.01 դոլար): Տոկիոյի շրջանային դատարանի որոշման համաձայն բորսան կփոխհատուցի Mizuho Securities ընկերության վնասների մի մասը` իր սխալի համար վճարելով 10.7 մլրդ յեն (121 մլն դոլար):

Նշենք, որ դատարանի որոշմամբ սխալ գործարքների կնքման հարցում իր մեղավորության բաժինն ունի նաև Mizuho Securities ընկերությունը:

2005 թվականին Mizuho Securities ընկերությունը հաղորդագրություն է ուղարկել Տոկիոյի ֆոնդային բորսային` վերջինիս սխալմամբ պատվիրելով վաճառել իր արժեթղթերը ոչ թե մեկ արժեթղթի դիմաց  610 հազար յենով, այլ 610 հազար արժեթուղթ` յուրաքանչյուրը 1 յենով: Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունում սխալը շուտ բացահայտվել է և  անմիջապես բորսա է ուղարկվել նոր պահանջ` չեղյալ համարել նախորդ պատվերը, բորսան շարունակել է վաճառել ընկերության արժեթղթերը աննախադեպ  ցածր  գներով: Այս ամենի արդյունքում Mizuho Securities ընկերությունը կրել է ավելի քան 40 մլրդ յենի (454 մլն դոլար) վնաս:

Share