Բաժին. Աշխարհ

TOSHIBA-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ

Համակարգիչների արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` ճապոնական Toshiba-ն, ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 0,9%-ով և կազմել 470 մլն յեն կամ 6 մլն ԱՄՆ դոլար: Այս նույն ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է 8,6%-ով և կազմել 1,33 տրիլիոն յեն կամ 17 մլրդ ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ 2010 թվականի արդյունքներով Toshiba-ն ընդգրկվել էր  համակարգիչների վաճառքի ծավալներով առաջատար ընկերությունների հնգյակում (HP, Dell, Acer, Lenovo, Toshiba): Վերջիններիս բաժին է ընկնում համաշխարհային շուկայում վաճառված համակարգիչների շուրջ 60%-ը:

Share