Բաժին. Աշխարհ

TOYOTA-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 35%-ՈՎ

2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով աշխարհի խոշորագույն ավտոարտադրող ճապոնական Toyota Motor ընկերությունը գրանցել է ինչպես արտադրության, այնպես էլ վաճառքի ծավալները անկում: Ընկերության հրապարակած ֆինանսական ամփոփ հաշվետվության համաձայն` հաշվետու այս վեց ամիսների արդյունքներով ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են շուրջ 40%-ով, իսկ արտադրության ծավալները` 38%-ով: Հատկանշական է, որ վաճառքի և արտադրության ցուցանիշների նման զգալի անկում վերջին անգամ Toyota-ն գրանցել էր միայն 2 տարի առաջ: Ինչպես փաստում են վերլուծաբանները` Toyota-ի ֆինանսական անհաջողությունների գլխավոր «մեղավորը» մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն է:

Toyota-ն կանխատեսում է արդեն 2011 թվականի ավարտին վերականգնել արտադրության ծավալների մինչերկրաշարժային մակարդակը: Միևնույն ժամանակ, ընկերությունը նախատեսում է 2011 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում արտադրել 350 հազար «լրացուցիչ» ավտոմեքենա:

Share