Բաժին. Աշխարհ

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԲԱՐՁՐ

2011 թվականի մարտին Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրներում գործազրկության մակարդակը պահպանվել է փետրվարյան մակարդակում` 8.2%: Ընդ որում, ՏՀԶԿ երկրներում գործազուրկների ընդհանուր թվաքանակը կազմել է 44.4 մլն մարդ: Այս մասին նշվում է ՏՀԶԿ պաշտոնական հայտարարության մեջ: Նշենք, որ մինչ այս` չորս ամիս շարունակ, ՏՀԶԿ անդամ երկրներում գրանցվել էր գործազրկության մակարդակի անկում:
Ներկայացված տվյալների համաձայն, մարտին նախորդ ամսվա համեմատությամբ գործազրկության մակարդակի աճ գրանցվել է ՏՀԶԿ անդամ 34 երկրներից 4-ում` Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Իսպանիայում, Շվեդիայում: Միևնույն ժամանակ, Եվրագոտու 17 երկրներում գործազրկության մակարդակը կազմել էր 9.9%:
Նշենք նաև, որ մարտին ՏՀԶԿ անդամ երկրներում առավել բարձր գործազրկության մակարդակ գրանցվել է Իսպանիայում (20.7%), Իռլանդիայում (14.7%), Սլովակիայում (13.9%) և Պորտուգալիայում (11.1%):
ՏՀԶԿ-ն աշխարհի առաջատար տնտեսական կազմակերպությունններից մեկն է: Կազմակերպության կազմի մեջ են մտնում Ավստրալիան, Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իռլանդիան, Իսլադիան, Իսպանիան, Իտալիան,Կանադան, Լյուքնեմբուրգը, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հարավային Կորան և Ճապոնաիան:
Share