Այս տարվա նոյեմբերին Թուրքիան կթույլատրի իր տնտեսական տարածքում «Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը: Այս մասին հաղորդում են Ռուսաստանի կառավարության պաշտոնական աղբյուրները:
Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» նախագիծը նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը հնարավորություն կտա ռուսական գազ մատակարարել եվրոպական երկրներին` շրջանցելով Ուկրաինան:Գազամուղի կառուցման նախագծի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 25 մլրդ եվրո: Նախնական հաշվարկների համաձայն գազամուղի շինարարության աշխատանքները կավարտվեն 2013 թվականին: