Բաժին. Աշխարհ

ԱՄՆ-Ն ԿԽՈՒՍԱՓԻ ԴԵՖՈԼՏԻՑ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախնական  համաձայնության է եկել ԱՄՆ Կոնգրեսի հետ: Երկկողմ բանակցությունների արդյունքում ԱՄՆ նախագահը պատրաստակամություն է հայտնել վերանայել պետական ծախսերի կրճատման ծրագիրը և հարկերի դրույքաչափերի բարձրացման առաջարկությունները` դրա փոխարեն Կոնգրեսից «պահանջելով» ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանի բարձրացում: Սպասվում է, որ պետական ծախսերի կրճատման նոր ծրագրի շրջանակներում, ԱՄՆ Կոնգրեսի պահանջով,  բյուջետային ծախսերը կկրճատվեն 500 մլրդ դոլարով:

Բարաք Օբամայի պաշտոնական հայտարարոթւյան համաձայն՝ խնդիրները կլուծվեն մինչև օգոստոսի երկուսը, որի  արդյունքում հնարավոր կլինի խուսափել տեխնիկական դեֆոլտից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետական պարտքը ներկայումս հասել է պատմության մեջ աննախադեպ մակարդակի` 14 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Եթե մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 2-ը ԱՄՆ պետական փոխառությունների վերին սահմանը չբարձրացվի, ապա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում կկիրառվի տեխնիկական դեֆոլտ:

Share