Բաժին. Աշխարհ

ԱՄԵՐԻԿՅԱՆ J.P.MORGAN ԲԱՆԿԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 5,4 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

2011 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ամերիկյան խոշորագույն J.P.Morgan Chase & Co. առևտրային բանկի զուտ շահույթն աճել է 13%-ով և կազմել է 5,4 մլրդ ԱՄՆ դոլար: Այս նույն ժամանակահատվածում բանկի հասույթն աճել է 7%-ով և կազմել 26,78 մլրդ ԱՄՆ դոլար: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու ժամանակաահատվածի արդյունքներով մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 1,27 ԱՄՆ դոլար: Ըստ վերլուծաբանների` J.P.Morgan Chase & Co. բանկին հաջողվել է ապահովել նման լավ արդյունքներ` «վատ» հաճախորդների սպասակման համար կատարվող ծախսերի կրճատման շնորհիվ:

J.P.Morgan Chase & Co առևտրային բանկը հիմնադրվել է  2000 թվականին՝ Chase Manhattan Bank-ի և J.P.Morgan & Co-ի միաձուլման արդյունքում: Բանկն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի  60 երկրներում, որտեղ աշխատում է ավելի քան 200 հազար մարդ:

Share