Բաժին. Աշխարհ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ «ՀՈՍՈՒՄ Է» ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ

Ամերիկյան կապիտալը շարունակում է հոսել այլ երկրներ: 2011 թվականի մայիս ամսվա արդյունքներով ԱՄՆ-ից կապիտալի զուտ արտահոսքը կազմել է 67,5 մլրդ ԱՄՆ դոլար: Նման զարգացման արդյունքնում ԱՄՆ պետական պարտատոմսերի օտարերկրյա պահառուները հնարավորություն էին ստացել մեծացնել իրենց մասնակցությունն ամերիկյան պետական պարտատոմսերում: Ընդհանուր հաշվով` այօր արդեն օտարերկյա պահառուները տնօրինում են ԱՄՆ պետական պարտատոմսերի զգալի մասը:

ԱՄՆ պետական պարտատոսմերի խոշոր պահառուներ են Չինաստանը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Լյուքսեմբուրգը:   Նշենք, որ ներկայումս օտարերկյա պահառուների ձեռքում կենտրոնացված են 4.51 տրիլիոն ԱՄՆ դոլարի ամերիկյան պետական պարտատոմսեր:

Share